Գլխավոր Հասարակություն ՀՊՏՀ ուսանողների նոր հայտարարությունը

ՀՊՏՀ ուսանողների նոր հայտարարությունը

43
0

Տիկի՛ն Գալոյան, Ձեր ատենախոսությունն ուսումնասիրելու համար ԲՈԿ դիմելու կարիք չկար, մենք այդտեղ էլ ենք հայտնաբերել  արտագրության բազմաթիվ դեպքեր

Մի քանի անգամ նշել էինք, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի արտագրությունների դեպքերը բազմաթիվ են, և մենք դեռևս մի փոքր մասն ենք հրապարակել, որպեսզի գնահատական տրվի կուրսային աշխատանքից արտագրության ակնհայտ փաստերին: Սակայն դրանից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանը, օգտվելով այն հանգամանքից, որ պատգամավորները, նաև վարչապետը թեմայից բավականաչափ տեղեկացված չեն, հերթական անգամ փորձելով կոծկել իրականությունը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, թե արտագրության դեպքերը 2 հոդվածի են վերաբերում:

Հիշեցնենք, որ նույն նախարարն ասել էր, որ բացահայտված ցանկացած դեպք հետևանք է ունենալու:

Մենք արդեն հրապարակել ենք առնվազն 8 արտագրված գիտական հոդվածներ և տեղեկացրել, որ գրեթե բոլոր գիտական աշխատանքներն արտագրված են՝ պրիմիտիվ «copy paste»-երի միջոցով:

Դ. Գալոյանի կողմից արդեն պաշտոն ստացած կամ տենչող մի քանի կեղծ «արդարամիտներ», ովքեր մինչ այդ բացահայտումները ակադեմիական ազնվության և էթիկայի մասին ամպագոռգոռ մեկնաբանություններ էին գրում՝ փորձելով միտումնավոր սևացնել Ռ. Հայրապետյանի անունը, հայտնվելով անելանելի վիճակում, մի քանի անգամ նույնիսկ փորձեցին ակնարկել, թե դրանք հոդվածներ են, այլ ոչ ատենախոսություն:

Հիշեցնենք, որ դրանք այն գիտական աշխատանքներն են, որոնք ներառում են դոկտորական ատենախոսության հիմնական արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են պրոֆեսորի կոչում ստանալու համար: Այսպիսի հուսահատ մեկնաբանություններով բոլոր այդ «արդարամիտները» (որոնց մենք անվանական կանդրադառնանք շուտով) հերթական անգամ ապացուցեցին, որ շահի համար առանց խղճի խայթի պատրաստ են ամեն գնով սևացնել իրենց խանգարող մարդուն, այնուհետև ատամներով պահել նրան, ով պաշտոն է իրենց տվել կամ խոստացել:

Այս մարդիկ շատ ծանր վիճակում են այժմ, որովհետև պարտավորված են կյանքի գնով պաշտպանել Դ. Գալոյանին, սակայն երկու ամիս առաջ այնպիսի սուտ արժեքներից են խոսել, որ պաշտպանելու ամեն մի հաջորդ փորձով հայտնվում են ավելի ծիծաղելի դրության մեջ և ապացուցում իրենց ով լինելը: Նրանց վիճակն ավելի է ծանրացել, որովհետև հասկացել են, որ ավել-պակաս շատ են խոսել, իսկ Դ. Գալոյանը շուտով ստիպված է լինելու հեռանալ, որովհետև այսքան ակնհայտ փաստերը երկար կոծկել անհնար է: Ակնհայտ է նաև, որ Ռ. Հայրապետյանի հրաժարականի պահանջի պատճառաբանությունը հորինված էր:

Իսկ հիմա հերթական նորությունը հատուկ բոլոր կեղծ արժեքներով ապրող «կարիերիստների» համար՝

Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 1.3. ենթագլուխը ամբողջությամբ արտագրված է բակալավրի ուսանողների համար նախատեսված բելառուսական ուսումնական ձեռնարկից:

https://bit.ly/2N3U1sL

Իսկ «BlogNews» լրատվական կայքի հոդվածը մենագրությունից բացի արտագրված է նաև դոկտորական ատենախոսությունում:

Շարունակելի…

Հ.Գ.

Պարոն Սմբատ Գոգյանի և այլ պատասխանատուների համար «մածունը դեռևս շարունակում է սև մնալ»՝ բացահայտելով նրանց աշխատանքի իրական շարժառիթները և մինչ այդ Ռ. Հայրապետյանին հրապարակայնորեն վատաբանելու պատճառները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ