Գլխավոր Հասարակություն Հրաչյա Հակոբյանը դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի փաստով հանդիպումներ է ունեցել

Հրաչյա Հակոբյանը դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի փաստով հանդիպումներ է ունեցել

25
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Առիթը եղել է դերասան Արտյոմ Կարապետյանի` երեկ  հրապարակած տեսանյութը:

«Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Արտյոմ Կարապետյանի երեկվա հրապարակած տեսանյութն էր:

Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի և առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության և ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին:

Ինչպես նաև հանդիպել եմ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանի հետ, որի հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի դեպքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: