Գլխավոր ժամանց Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» ֆիլմի թրեյլերը

93
0

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին:Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, ներկայացնելու մի քանի բանտարկյալների պատմությունը: Քարդաշյանը զրուցել է նաև ընկերների ու հարազատների, աշխատել ու խորհրդակցել է փաստաբանների հետ:

«Այստեղ կան պատմություններ, որոնց մասին երբեք չի խոսվել: Այս մարդիկ ցանկանում են երկրորդ հնարավորություն»,- նշում է Քիմ Քարդաշյանը:Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմ Քարդաշյանի օգնությամբ ներում էր շնորհվել թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին, սպանության համար դատապարտված Մոմոլ Սթյուարդին:Ֆիլմի տևողությունը երկու ժամ է, պրեմիերան նախատեսված է ապրիլի 5-ին: