Գլխավոր Մամուլ «Հրապարակ». Նոյեմբերի 19-ին Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա՝ Ցյուրիխում կամ Վիեննայում

«Հրապարակ». Նոյեմբերի 19-ին Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա՝ Ցյուրիխում կամ Վիեննայում

1
0

hraparak«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում՝ նոյեմբերի 19-ին։ Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների՝ այն հանդիպում է հանդիպման համար։ Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը։ Ի դեպ, հանդիպումից առաջ՝ նոյեմբերի 18-ին, Իլհամ Ալիևը կգնա Կիև, իսկ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Արցախ։

Մեր տեղեկություններով՝ հայկական կողմն սպասվող հանդիպման ժամանակ պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը։ Հիշեցնենք, որ դեռ Քոչարյանի օրոք Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցային գործընթացից։ Երեկ ՀՀ խորհրդարանում «Ժառանգության»՝ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հարցապնդումը, երկու երկրների նախագահների սպասվող հանդիպման ֆոնին, մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե եվրոպական, թե ռուսական կողմերում, որոնք հեռախոսզանգերով փորձում էին ճշտել, թե ինչ է կատարվում ՀՀ Աժ-ում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ