Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ հայ-վրացական սահմանի մոտ

Հրդեհ՝ հայ-վրացական սահմանի մոտ

15
0

Փետրվարի 27-ին՝ ժամը 13:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ապավեն համայնքի մոտակայքում՝ հայ-վրացական սահմանի մոտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։27-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։