Գլխավոր Լուրեր Հրդեհ Գյումրի քաղաքում

Հրդեհ Գյումրի քաղաքում

3
0

pojarՄայիսի 20-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում գտնվող տնակից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորկու փողոցի թիվ 2 ատամնաբուժական պոլիկլինիկայի սենյակներից մեկում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. Այրվել է սենյակի պատի երեսապատումից 2-3 քմ հատված:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ: