Գլխավոր Տեսանյութ Հրշեջները մարել են դռների արտադրամասում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Հրշեջները մարել են դռների արտադրամասում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

13
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 8-ին, ժամը 14:56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող դռների արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Վերջինս, ինչպես նաև երեք մարտական հաշվարկ անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:01-ին, մարվել՝ 17:14-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերոնշյալ հասցեում գտնվող «Արմ դեկոր» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում (մոտ 40 քմ) այրվել են լուծիչ նյութեր, ներկեր, սեղաններ և դռներ (10 հատ): Վնասվել են շենքի պատուհանի ապակիները (մոտ 8 քմ): Տուժածներ չկան: