Գլխավոր Հասարակություն Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը (տեսանյութ)

Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը (տեսանյութ)

36
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը hունվարի 19-ին, ժամը 05:49-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 20-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում կուտակած անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Այրվում են մոտ 1250 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 96 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին:

/www.youtube.com/embed/CyWFO60moPc” frameborder=”0″ allow=”accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture” allowfullscreen> /www.youtube.com/embed/CyWFO60moPc” frameborder=”0″ allow=”accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture” allowfullscreen>
Նախորդ հոդվածըՌուս ուղղափառ եկեղեցին Գյումրիում հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը
Հաջորդ հոդվածըՀայաստանում եղանակը կցրտի 3-4 աստիճանով, սպասվում է ձյուն