Գլխավոր Սպորտ ՀՖՖ-ն հրապարակեց «Փյունիկի» առաջադրած թեկնածուին մերժելու հիմք հանդիսացած փաստաթուղթը

ՀՖՖ-ն հրապարակեց «Փյունիկի» առաջադրած թեկնածուին մերժելու հիմք հանդիսացած փաստաթուղթը

19
0

ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չէր ընդունվել: ՀՖՖ-ն նշել էր, որ այն կանոնադրությանն անհամապատասխանելիությամբ է պայմանավորված:

Ֆեդերացիան ներկայացրել է Արսեն Աղաջանյանի կենսագրությունը և նրա թեկնածության մերժման համար հիմք հանդիսացած փաստաթուղթը՝ Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացված պաշտոնական գրությունը:

Այդ փաստաթղթի մասին ֆեդերացիան հայտնել էր դեկտեմբերի 6-ին, սակայն հրաժարվել էր այն հրապարակել: Այժմ մտափոխվել են` հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը:

Այդ փաստաթուղը կարող եք տեսնել այս հղումով: