Գլխավոր Իրավական Ձերբակալվել է հայ վարորդի սպանության մեջ կասկածվողը

Ձերբակալվել է հայ վարորդի սպանության մեջ կասկածվողը

66
0

Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ: Ինչպես հաղորդում է «KTLA 5-ը», Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի և Լոս Անջելեսի վարչական շրջանի պատասխանատուների տվյալներով՝ այդ մարդը ուրբաթ օրը ժամ 18։00-ին ավտոկայանատեղիում դանակահարելով սպանել է 68-ամյա Օգանես Փափազյանին:

Ավելի ուշ հայտնաբերվել է 32-ամյա Վիկտոր Դանիել Տորեսը, որը կասկածվում է Փափազյանի սպանության մեջ: Ականատեսները պատմել են, որ Փափազյանը նոր էր իր դեղին տաքսիով մտել ավտոկայանատեղի, երբ երկու տղամարդ վազել են հետևից: Տղամարդկանցից մեկը հարձակվել է Փափազյանի վրա՝ նրա պարանոցին հասցնելով դանակի հարվածներ: