Գլխավոր Իրավական Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. armtimes.com

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. armtimes.com

31
0

Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Այս մասին գրում է armtimes.com-ը:

Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկության, այդ լուրը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի կողմից:

Նշենք, որ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով՝ նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ