Գլխավոր Հասարակություն «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել

«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել

106
0

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

«Այս պահին դատարանի բակում հավաքվել են հիմնարկի աշխատակիցները իրենց աջակցությունը հայտնելու փոխտնօրենին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Թորոսյանի որոշմամբ՝ նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։