Գլխավոր Արցախ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին. Պոզները՝ ադրբեջանցի լրագրողին

Ղարաբաղը պատկանում է Հայաստանին. Պոզները՝ ադրբեջանցի լրագրողին

59
0

Հայտնի ռուս լրագրող, գրող և հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում, ի պատասխան ադրբեջանցի լրագրող Արզու Մամեդովայի հնչեցրած հարցին, թե «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչում», հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված Հայաստանի տարածք է»:

Նշենք նաև, որ երիտասարդ ադրբեջանցի լրագրող Արզու Մամեդովան ներկայացել է որպես ադրբեջանցի` Ղարաբաղից:

Ռուս և ադրբեջանցի լրագրողների հարցուպատասխանը փախանցում է 1news.az-ը:

Հավելենք, որ Վլադիմիր Պոզները 2019-ի մայիսին հայտարարել էր, թե ափսոսում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում չի կարողացել ժամանակ գտնել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

«Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում: Հաճույքով կայցելեի, բայց չհասցրեցի: Կայցելեի իմ դիրքորոշումը հայտնելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»,- ասել է Պոզները:

Պոզները հայտարարել էր նաև, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», ավելին, դա միայն ժպիտ է առաջացնում: «Դե կընդգրկեն ինձ սև ցուցակում, հետո ի՞նչ: Կարծում եմ, ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել»,- ասել է լրագրողը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ