Գլխավոր Հասարակություն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Թումո կենտրոն կհիմնվի

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Թումո կենտրոն կհիմնվի

21
0

2019 թվականի սեպտեմբերի 9-ին Թումո ստեղծարար տենոլոգիաների կենտրոնի և ճապոնական հրատարակչական և կրթական առաջատար ընկերություններից մեկի` Gakken Publishing-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի` Gakken Publishing-ը կիրականացնի շուկայի և Թումոյի կրթական ծրագրի հնարավորությունների հետազոտություն` բացահայտելու Տոկիոյում կառուցվելիք Թումո կենտրոնի չափը, տեղը և հնարավոր առանձնահատկությունները: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Gakken հոլդինգի գլխավոր տնօրեն Հիդեյուկի Իկարին:

Gakken Publishing-ի մայր ընկերությունը` Gakken հոլդինգը, ստեղծվել է 1947 թվականին և զբաղվում է հրատարակչությամբ, կրթական ծրագրերով, ինչպես նաև արտադրում է դպրոցական պարագաներ և խաղալիքներ: Այս խոշոր ընկերությունը գործունեություն է ծավալում նաև հեռուստատեսության և խաղերի ստեղծման ոլորտներում: 

Այս պահին Հայաստանից դուրս գործում են 2 Թումո կենտրոններ` Փարիզում և Բեյրութում: Բացի այդ, արդեն իսկ պայմանավորություններ են ձեռք բերվել կենտրոններ հիմնել նաև Կալիֆոռնիայում, Մոսկվայում, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ