Գլխավոր Լուրեր ՃՏՊ Երևանի Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

ՃՏՊ Երևանի Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

38
0

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի մոտակայքում բախվել են BMW (վարորդ՝ Սահակ Ղ., ծնված 1995 թ.) և ԶԻԼ (վարորդ՝ Արծրուն Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: BMW-ի վարորդը տեղում մահացել  է, իսկ ուղևորը՝ Ռոբերտ Կ.-ն (ծնված 1998 թ.), մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: