Գլխավոր Աշխարհ Մակրոնը մեղադրել է Էրդողանին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ

Մակրոնը մեղադրել է Էրդողանին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ

19
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն բանում, որ նա խախտել է Լիբիայի հարցով բեռլինյան գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը: Խոսքը լիբիական կոնֆլիկտում օտարերկրյա միջամտության մասին է:

«Ես ուզում եմ անհանգստություն հայտնել ներկա պահին Թուրքիայի գործողությունների հետ կապված , որոնք անմիջականորեն հակասում են խոստմանը, որ պարոն Էրդողանը տվել է բեռլինյան գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է Մակրոնը՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: հայտարարության տեսագրությունը հրապարակվել է Ելիսեյան պալատի թվիթերում:

Ֆրանսիայի նախագահի խոսքով, վերջին մի քանի օրերի ընթացքում իրենք հետեւում են՝ ինչպես է Թուրքիան շարունակում զինյալներին Սիրիայից Լիբանան տեղափոխել:

«Սա բացահայտ եւ լուրջ խախտում է բազմակողմ պայմանավորվածության: Սա նշանակում է, որ Թուրքիան խախտում է իր տված խոստումը,  ոտնձգություն է կատարում Լիբիայի ինքնորոշման նկատմամբ , վտանգում եվրոպացիների եւ Սահելյա բնակավայրի բնակիչների անվտանգությունը»,-հավելել է Մակրոնը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իր նշած փաստին:

Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի նախագահն էր դժգոհություն հայտնել, թե Դամասկոսն ու Լիբիական ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հաստատված սիրիական Իդլիբում եւ Լիբիայում:

Լիբիայի հակամարտության կարգավորման հարցով 6-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ հունվարի 19-ին, Բեռլինում: Հրավիրված էին Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, Եվրամիության, ՄԱԿ-ի եւ այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Լիբիայում հակամարտող 2 կողմերի առաջնորդները:

Բեռլինյան գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են վերջ դնել օտարերկրյա միջամտությանը լիբիական կոնֆլիկտում եւ հաստատել են Լիբիա զենքի ներկրման դադարեցման մասին պայմանը: Բացի այդ, բոլոր կողմերը միջնորդել են, որպեսզի Լիբիայում հրադադարի մասին կողմերը համաձայնագիր կնքեն:

Հիշեցնենք, 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի իշխանության տապալումից եւ նրա սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն:

Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը պաշտոնավարում է արեւելքում, իսկ արեւմուտքում ՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը:

Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են լիբիական ազգային բանակի Մարշալ Հաֆթարի հետ: