Գլխավոր Աշխարհ Մակրոնի սկանդալային խոսքերը մեծ աղմուկ են հանել…

Մակրոնի սկանդալային խոսքերը մեծ աղմուկ են հանել…

10
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «ուղեղը մահանում է»:

«Այն, ինչի ականատեսն ենք այժմ, դա ՆԱՏՕ-ի «ուղեղի մահն է»,- The Economist-ի փոխանցմամբ՝ այս մասին եվրոպացի առաջնորդն ասել է Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները բնութագրելիս:

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգները հետզհետե երես է թեքում Եվրոպայից: Էմանուել Մակրոնը շեշտել է նաև, թե ժամանակն է, որպեսզի Եվրոպան արթնանա և ցուցադրի իր հզորությունը, մինչդեռ հին մայրցամաքն, ըստ Ֆրանսիայի նախագահի, այժմ անդունդի եզրին է:

Հակառակ դեպքում, ըստ Մակրոնի, Եվրոպան չի կարողանա տնօրինել սեփական ճակատագիրը: