Գլխավոր Արցախ Մամեդյարովն ու Չավուշօղլուն դարձյալ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Մամեդյարովն ու Չավուշօղլուն դարձյալ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

38
0

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Բաքվում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։

«Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործողությունները։ Նշվել է երկու երկրների կողմից իրենց անվտանգությունն ապահովելու համար տարվող քաղաքականության անհրաժեշտությունը»,- հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

Նաեւ նշվում է, թե ռազմավարության տեսանկյունից Մամեդյարովը եւ Չավուշօղլուն հայտարարել են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գործընկերությունը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ կայունությանն ու անվտանգությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ