Գլխավոր Հասարակություն Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

22
0

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաեւ այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։

Կարապետյանը նշում է, որ «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին:

«Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Երեւանին նվիրաբերված Կամազների թեման հանրային բուռն քննարկումների ու քննադատությունների ալիք բարձրացրեց, երբ հայտնի դարձավ, որ նվիրատու կազմակերպություններից որոշները կապվում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրանի անունների հետ: