Գլխավոր Հայաստան Մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը. Լենա Նազարյան

Մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը. Լենա Նազարյան

12
0

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը:

Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա:

Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն ինչեր են կատարվում, օրինակ, փակ հաստատություններում։ Ուրեմն ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով»։