Գլխավոր Խոհանոց «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը որ համարի տակ ելույթ կունենա

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը որ համարի տակ ելույթ կունենա

32
0

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 24-ին Լեհաստանում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը Կարինա Իգնատյանն է: Կարինան ելույթ կունենա 15-րդ համարի տակ։

Նշենք, որ մրցույթին կմասնակցեն 19 երկրի ներկայացուցիչներ` Ավստրալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Իսպանիայից, Վրաստանից, Բելառուսից, Մալթայից, Ուելսից, Ղազախստանից, Լեհաստանից, Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Հայաստանից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ալբանիայից, Սերբիայից:

Կարինա Իգնատյանի «Colors of your dream» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչն են, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը։