Գլխավոր Աշխարհ Մանկական պոռնոգրաֆիայի գործով նոր ձերբակալվածներ՝ ծնողներ և մանկավարժ

Մանկական պոռնոգրաֆիայի գործով նոր ձերբակալվածներ՝ ծնողներ և մանկավարժ

495
0
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ևս 11 մարդու՝ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի տարածման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն և մանրամասնում՝ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն հատուկ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ձերբակալվածների շարքում երեխաների ծնողներ են և մանկավարժ։ Մեղքը հաստատելու դեպքում նրանց 17-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Գերատեսչության տվյալներով՝ հաստատվել է, որ ծնողները, որոշակի վարձատրության դիմաց իրենց երեխաներին ֆոտոսրահ են տարել, որը գործել է Թբիլիսիում՝ ԱՄՆ քաղաքացու կողմից։ Այստեղ մանկահասակների մասնակցությամբ նկարահանումներ են արվել՝ դրանք հետագայում արտերկրում իրացնելու նպատակով։ Փաստեր կան, որ այս ամենին նպաստ է բերել երեխաների դպրոցի ուսուցիչը։
«Ընթացիկ տարվա սեպտեմբերին Վրաստանի ՆԳՆ-ի և գլխավոր դատախազության, Եվրոպոլի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, համատեղ օպերատիվ քննչական միջոցառումների արդյունքում բացահայտել են կազմակերպված հանցավոր խմբին, առաջին փուլում ձերբակալվել է նշված ցանցի 11 անդամ, ընդհանուր առմամբ այս հանցագործության մեղադրանքով 22 մարդ է ձերբակալված։ Տուժած երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան հոգեբանական աշխատանք է տարվում»։

Քննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 255 հոդվածի հատկանիշներով՝ պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստում և իրացում՝ անչափահասի մասնակցությամբ, նաև մեկ կամ մի քանի անչափահասի նկատմամբ թրաֆիքինգ՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից։