Գլխավոր Իրավական Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

26
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և վերջինիս կնոջ գործով դատական նիստը:

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ այս անգամ ևս Մանվել Գրիգորյանը ներկա չէր: Համաձայն դատարանի որոշման՝ միջնորդությունը կալանավորումը գրավով փոխարինելու մասով,մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրանք է առաջադրված ապօրինի կերպով զինամթերքի ձեռքբերման, հրազեն պահելու, ինչպես նաև մի շարք հափշտակություններ կատարելու համար

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ