Գլխավոր Հասարակություն Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

26
0

Ծանր հոդվածներով մեղադրվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում, ըստ էության, փոփոխություն չկա, միայն մի փոքր դրական տեղաշարժ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին «Նաիրի» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայությունից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ հունվարի 15-ի առավոտյան, Գրիգորյանին ծանր վիճակում ՔԿՀ-ից տեղափոխել էին Նաիրի ԲԿ։ 

Բժշկական կենտրոնից մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ Գրիգորյանը շարունակում է շնչել ինքնուրույն, սակայն դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա շաքարը նորմայից բարձր է, տատանվում է։ Գիտակցություն ունի։ Թե դեռ որքան կմնա վերակենդանացման բաժանմունքում, ԲԿ-ից հստակ պատասխան չտվեցին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: