Գլխավոր Հասարակություն Մարդկանց ուտելու մոլուցքից շնաձուկն ինքը զոհ դարձավ (տեսանյութ)

Մարդկանց ուտելու մոլուցքից շնաձուկն ինքը զոհ դարձավ (տեսանյութ)

59
0

Մեքսիկական  Ստորին Կալիֆոռնիա նահանգի Գուադալուպե կղզու առափնյա ջրերում ջրասույզները մեծ սպիտակ շնաձկան, որը հայտնի է նաեւ շնաձուկ-մարդակեր անվամբ, սատկելու ականատեսն են դարձել: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Սկզբում գրառումը հայտնվել է համացանցում մեքսիկացի Արտուրո Իսլաս Ալենդեի սոցիալական կայքի էջով (Arturo Islas Allende): Հոկտեմբեր 9-ին նկարահանված տեսանյութում ագրեսիվ մեծ ձուկը  լողում է դեպի չորս ջրասուզորդներով վանդակը եւ մռութով խրվում վանդակաճաղերի արանքում՝ մարդկանցից մոտ մեկ մետր հեռավորության վրա։

Փորձելով ազատվել վանդակաճաղերից՝ շնաձուկն իրեն թափահարում է, զարնվելով երկաթյա ցցերին՝ վնասվում է: Արնաքամ լինելով գիշատչի սատկած մարմինն իջնում է օվկիանսի հատակը։