Գլխավոր Սպորտ Մարտինելին հիշեցնում է Ռոնալդոյին․ Ռոնալդինյո

Մարտինելին հիշեցնում է Ռոնալդոյին․ Ռոնալդինյո

16
0

Ռոնալդինյոն բարձր է գնահատել «Արսենալի» իր հայրենակից հարձակվող Գաբրիել Մարտինելիին, ով 18 տարեկանում արդեն հասցրել էր 10 գնդակ խփել «Զինագործների» կազմում։ Այս մասին գրում է armsport.am-ը:

«Մենք շատ ուրախ ենք Մարտինելիի համար և հույս ունենք, որ պայծառ ապագա է սպասում նրան: Տաղանդ ունենալը մի բան է, բայց միանգամայն այլ ՝ 18 տարեկանում այդպիսի վստահություն ունենալը: Նա ինձ հիշեցնում է Ռոնալդոին՝ իր եվրոպական առաջին մրցաշրջանում, երբ մարդիկ մտածում էին. «Ո՞վ է այս 18-ամյա տղան»: Ռոնալդոն անվախ էր, ես նույնն եմ տեսնում Գաբրիելի հետ: Նա պարզապես ցանկանում է գոլեր խփել: Ռոնալդոն դարձել է աշխարհի լավագույն խաղացողը, Մարտինելին կարող է նույնը անել:

Վստահ եմ, որ շատ շուտով նրան կհրավիրվեն Բրազիլիայի հավաքական: Պատմականորեն, հավաքականը երբեք տարիքին չի նայել: Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում խաղացել է 17 տարեկանից, իսկ Նեյմարը և Ժեզուսը դարձել են նաև թիմի կարևոր մասը դեռ լինելով պատանիներ: Եթե ​​դուք ունեք տաղանդ, ապա անպայման կստանաք հնարավորություն», – Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Mirror-ը: