Գլխավոր Լուրեր Մարտի 1-ին տեղի ունեցածի մեջ չպետք է բանակին մեղադրենք. Գուրգեն Արսենյան

Մարտի 1-ին տեղի ունեցածի մեջ չպետք է բանակին մեղադրենք. Գուրգեն Արսենյան

5
0

Gurgen-Arsenyan-e1348748835493

Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադրաձությունները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, ասաց, որ այդ ընթացքում տեղի ունեցած սպանությունների բացահայտումը հետաքրքրում է հասարակության բոլոր շերտերին.«Ինձ համար անսպասելի էր իմ հարազատ քաղաքը տեսնել նման վիճակում: Քաղաքական պայքարը վերածվել էր քաղաքացիական բախման»,- ասաց պատգամավորը:

Գուրգեն Արսենյանը նաև անդրադարձ կատարեց 2008 թվականի մարտի 1-ի գործողություններին բանակի ներգրավվածությանը. «Ես մեծագույն պատասխանատվություն վերցնելով ինձ վրա հայտարարում եմ, որ Հայոց բանակը, որի կայացման համար բոլորս ջանք չենք խնայել, մասնակից չի եղել այդ գործողություններին: Եկեք մաքրենք մեր բանակի հեղինակությունը նման մեղադրանքներից»,- նկատեց պատգամավորըˋ հավելելով, որ, ինքն անձամբ լինելով հանձնաժողովի անդամ, հնարավորություն ունեցել է համոզվել դրանում: