Գլխավոր Հասարակություն Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

21
0
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում։
Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները։
Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»։
Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվում է 2 մլն դրամով։
Մանրամասները՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/»: