Գլխավոր Լուրեր Մաքուրով աշխատելը ձեռք չի տալիս

Մաքուրով աշխատելը ձեռք չի տալիս

18
0

Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ երկրի քաղաքական ղեկավարությունը հրահանգեց բոլորին աշխատել օրենքի դաշտում, շատերը ենթարկվեցին և այդկերպ էլ աշխատում են: Գործարարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, AraratNews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հեղափոխությունից հետո Հայաստանում 30 տոկոս շուկա են կորցրել:

«Դուք չեք կարող պատկերացնել, թե Հայաստանում ինչ է նշանակում կորցնել քո շուկայի 30 տոկոսը: Տեսեք՝ հեղափոխությունից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ բոլորը պետք է աշխատեն մաքուր՝ թղթով, մենք ընդունեցինք պահանջն ու սկսեցինք այդպես աշխատել: Մեզ մոտ գրանցված են նույնիսկ մի քանի միլիոն դրամի հասնող աշխատավարձ ստացող աշխատակիցները: Մենք նույնիսկ հիգիենայի պարագաները գնում ենք միայն փոխանցումով, որպիսի որեւէ խախտում թույլ չտանք: Սակայն ցավոք բախվել ենք հետեւյալ խնդրին, փոքր և միջին խանութները հրաժարվում են թղթով ապրանք ստանալ, որովհետև մանրին ձեռք չի տալիս մաքուր դաշտում աշխատել»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ այդ ամենից օգտվում են նույն ապրանքը արտադրող և այդքան աչքի չընկնող համեմատաբար ավելի փոքր գործարանները:

«Մենք առանց թղթի չենք աշխատում, իսկ մյուսները, օգտվելով առիթից, մանր խանութներին «լեվի» ապրանք են տալիս, այդկերպ մենք մրցակցությունից դուրս ենք: Ցավալի է, որ ՊԵԿ-ը նրանց չի նկատում եւ չի հայտնաբերում»,- ասաց գործարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ