Գլխավոր Հայաստան Մաքսատուրքերի փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա ապրանքների գների վրա

Մաքսատուրքերի փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա ապրանքների գների վրա

15
0

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է 2020 թ․ հունվարի 1-ից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա, որը կկազմի 0,5 տոկոսային կետ։

Այս տեսանյութում ներկայացնում ենք սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում․

Ընտանի թռչնի միս 22%➡️25%
Սառեցված խոշոր եղջերավոր անասունի միս 12,5%➡️15%
Բրինձ 3%➡️6%
Արևածաղկի ձեթ 13%➡️15%
Կաթնամթերք 13%➡️15%
Կարագ 13%➡️15%

2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվող բոլոր ապրանքների համար կիրառվող մաքսային դրույքաչափերին կարող եք ծանոթանալ`https://bit.ly/2XxrfoV

Այն ապրանքների դրույքաչափերի ցանկին, որոնց նկատմամբ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵԱՏՄ մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսային դրույքաչափեր, այստեղ`https://bit.ly/37q2DD0