Գլխավոր Աշխարհ Մեգան Մարքլը մեկնել Է Մեծ Բրիտանիայից

Մեգան Մարքլը մեկնել Է Մեծ Բրիտանիայից

74
0

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել Է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին: Ինչպես հունվարի 10-ին Reuters գործակալությանը հայտարարել Է զույգի պաշտոնական ներկայացուցիչը, Սասեքսի դքսուհին վերադարձել Է Կանադա, որտեղ ընտանիքի հետ անցկացրել Է Սուրբծննդյան արձակուրդները եւ այժմ այնտեղ Է գտնվում որդու հետ միասին՝ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեգանը վերադարձել Է Կանադա, որպեսզի լինի իր երեխայի հետ»,- ասել Է գործակալության զրուցակցուհին: Ինչպես պարզվել Է, Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին իրենց առաջնեկին՝ ութամսական Արչիին, Կանադայում են թողել այն բանից առաջ, երբ ոչ երկար ժամանակով վերադարձան Մեծ Բրիտանիա եւ հայտարարեցին բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից, ինչպես նաեւ դրանով պայմանավորված պարտականություններից ու արտոնություններից հրաժարվելու որոշման մասին:

Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, արքայազն Հարրին դեռ որոշ ժամանակ կմնա Միացյալ Թագավորությունում, որպեսզի ստեղծված իրադրությունը քննարկի միապետական ընտանիքի մյուս ներկայացուցիչների հետ, որոնք նախօրոք չեն իրազեկվել ամուսինների մտադրությունների մասին՝ հաղորդել Է ՏԱՍՍ-ը: