Գլխավոր Մշակույթ Մեծամորում գտնվել են ֆալոսի ու կանացիակերպ կուռքի մասեր

Մեծամորում գտնվել են ֆալոսի ու կանացիակերպ կուռքի մասեր

71
0

Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասել է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։

Մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնից  ու շաղախից ուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են, մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։