Գլխավոր Գյուղատնտեսություն Մեծ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի Հայաստանն ամբողջովին հարմարվի կլիմայի փոփոխության հետևանքներին....

Մեծ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի Հայաստանն ամբողջովին հարմարվի կլիմայի փոփոխության հետևանքներին. Էրիկ Գրիգորյան

51
0

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված ԱԺ լսումներ են տեղի ունենում:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ելույթում խոսեց մեր երկրի խոցելիության մասին: Կլիմայական փոփոխությունների, դրանց հետևանքով առաջացած խնդիրների և կատարվելիք աշխատանեների մասին:  Նախարարն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությոնը արտանետումների մասով մեծ կշիռ չունի համաշխարհային արտանետումների ծավալում, բայց ՀՀ-ը շատ խոցելի է. «Հայաստանի Հանրապետությունը համարվում է տարածաշրջանում չորրորդ ամենախոցելի երկիրը կլիմայի փոփոխության հետևանքով: Եվ խոցելի են բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես՝ անտառային տնտեսության ոլորտը, էկո համակարգերը, գյուղատնտեսությունը, ջրային ռեսուրսերը և այլն: Արդեն մեզ մոտ մենք ունենք միջին ջերմաստիճանի 1.3 աստիճանով բարձրացում և տեղումների 9 տոկոսով իջեցում, ինչը նշանակում է, որ այս ամենի ազդեցությունը մենք արդեն կրում ենք: Եվ ակտիվորեն ներգրավված ենք ԵՄ-ի հետ տարբեր աշխատանքներում: Մասնավորապես, ես նշեցի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը, որը տարածաշրջանային ծրագիր է»:

Նախարար Գրիգորյանը ներկայացնում է նաև միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքը: «ԵՄ առանձին անդամ երկրների հետ մի շարք գործողություններ ունենք նախատեսված: Այս տարի մենք Ավստրիայի հետ համաձայնագիր ստորագրեցինք, որի շրջանակներում նախատեսված են կլիմայի աշխատանքները, ինչպես նաև միջազգային «Ավելի կանաչ կլիմայական հիմնադրամի» հետ այլ աշխատանքներ: Մեծ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը, Հայաստանն ամբողջովին հարմարվի կլիմայի փոփոխության հետևանքներին»,- ասաց նախարարը

Խոսվեց «Ազգային ադապտացիոն ծրագրի» մասին, որի շրջանակներում բոլոր ոլորտների համար մշակվելու են ճանապարհային քարտեզներ:

Հայկ Մագոյան