Գլխավոր Տնտեսական Մեկնարկել է հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ աշխատաժողովը

Մեկնարկել է հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ աշխատաժողովը

12
0

Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը:

Ինչպես հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցելու է մոտ 30 մաքսային ծառայող:

Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող՝ 2003 թ. հռչակագրի հիմնական դրույթները (վերանայված Արուշայի հռչակագիր):

ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողներին փոխանցել են հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Աշխատաժողովի ընթացքում նաև համեմատական վերլուծության կենթարկվեն ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները և Համաշխարհային մաքսային կազմակերպության էթիկայի և վարքագծի կանոնները, որի արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությանը կներկայացվեն մի շարք առաջարկություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ