Գլխավոր Աշխարհ Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին առցանց գագաթնաժողովը․ Ria.ru

Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին առցանց գագաթնաժողովը․ Ria.ru

7
0

Մեկնարկել է «Մեծ քսանյակի» պատմության մեջ առաջին վիրտուալ գագաթնաժողովը, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին, հայտնում է Ria.ru-ն։

Այս տարի G20-ում նախագահում է Սաուդյան Արաբիան, և գագաթնաժողովի բացումն արել է սաուդացի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Մյուս համաշխարհային առաջնորդները թագավորի խոսքին հետևել են իրենց աշխատասենյակներից էկրանների օգնությամբ:

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ևս միացել է տեսահամաժողովին իր մերձմոսկովյան նստավայրի աշխատասենյակից: Գագաթնաժողովին միացել են նաև Իսպանիայի, Հորդանանի, Սինգապուրի, Շվեյցարիայի ղեկավարները: