Գլխավոր Լուրեր Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. ինքնիրավչություն, դրամանենգություն

Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. ինքնիրավչություն, դրամանենգություն

12
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 7, ծեծի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության եւ ապօրինի ծառահատման՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 8-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, եւ անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: