Գլխավոր Իրավական Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ...

Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ գործողություն, համարանիշների կեղծում

13
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության` 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, յուրացման կամ վատնման՝ 6, սպանության սպառնալիքի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման եւ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կամ կապված նրա լիազորություների հետ սպառնալու եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության եւ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: