Գլխավոր Լուրեր Մեղրի համայնքը մինչև տարեվերջ  գազ կունենա

Մեղրի համայնքը մինչև տարեվերջ  գազ կունենա

21
0
??????????????????????????????????????????????????????????????????????

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտնել է, որ Մեղրի համայնքը մինչև տարեվերջ  գազ կունենա:

«Մեր հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Մեղրիում: Այնտեղ տեղեկացանք, որ Մեղրին խորհրդային տարիներից գազ չունի: Մենք հարցը բարձրացրեցինք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետն իր մոտ այն արձանագրեց, և օրեր հետո տեղեկացանք, որ արդեն տեղում չափագրումներ են կատարվում: Արձանագրենք, որ մեր հանձնաժողովի արտագնա նիստի արդյունքում Մեղրին գազ կունենա մինչև նոր տարի»,- իր խոսքում նշել է Միքայել Մելքումյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ