Գլխավոր Սպորտ Մեսսին իր սերնդի լավագույն ֆուտբոլիստն է, բայց ոչ պատմության․ Ռոնալդինյո

Մեսսին իր սերնդի լավագույն ֆուտբոլիստն է, բայց ոչ պատմության․ Ռոնալդինյո

48
0

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մեկնաբանել է արգենտինացի Լիոնել Մեսսիի` 6-րդ «Ոսկե Գնդակը» նվաճելը.

«Ուրախ եմ Լեոյի համար, չէ՞ որ նա իմ ընկերն է ու «Բարսելոնայի» դեմքն է: Այդուհանդերձ, ինձ դուր չեն գալիս նրան մեծագույն ֆուտբոլիստների հետ անընդհատ համեմատությունները:Կա Մարադոնա, կա Պելե, կա Ռոնալդո: Կարիք չկա անընդհատ փնտրել պատմության լավագույն ֆուտբոլիստին: Այս մասին գրել է armsport.am-ը։

Չեմ կարող ասել, թե Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց նա անկասկած իր սերնդի լավագույն խաղացողն է»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում AS-ը:

Ավելի վաղ Մեսսին «Ոսկե Գնդակը» նվաճել էր 2009, 2010, 2012 և 2015 թվականներին: Արգենտինացին «Ոսկե Գնդակների» քանակով առաջինն է` շրջանցելով Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: