Գլխավոր Սպորտ Մեսսին օտարածին մարմին է երկրային ֆուտբոլում. նրա նմանը չկա. Էտո՛Օ. (լուսանկար)

Մեսսին օտարածին մարմին է երկրային ֆուտբոլում. նրա նմանը չկա. Էտո՛Օ. (լուսանկար)

17
0

«Բարսելոնայի», «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օն պատմել է, թե ով է եղել լավագույն ֆուտբոլիստը նրանցից, ում հետ նա խաղադաշտ է դուրս եկել:

«Ինձ բախտ է վիճակվել խաղալ շատ ուժեղ խաղացողների հետ, և ում անունն էլ տան իմ նախկին թիմակիցներից, նա կլինի աստղ կամ առնվազն նշանավոր խաղացող:

Եթե խոսեմ Մեսսիի մասին՝ նա օտարածին մարմին է երկրային ֆուտբոլում: Նրա նմանը չկա, նա միակն է այսպիսին: Շատերն ասում են, որ նա նույնքան մեծագույն ֆուտբոլիստ չէր լինի, եթե այլ ակումբում խաղար, բայց ես այլ կարծիքի եմ: Ցանկացած թիմում բոլորը կփորձեին ձգտել նրա մակարդակին, իսկ նա կշարունակեր պատմություն կերտել:

Բայց եթե ընտրեմ մեկին, ապա ես կընտրեմ ոչ թե Մեսսիին, այլ Անդրես Ինյեստային: Անգամ ես չէի կարողանում հասնել նրա փոխանցումների հետևից: Խաղադաշտում նրա բոլոր գործողությունները չափից ավելի հանճարեղ են», — Էտո՛Օի խոսքերն է մեջբերել «Известия»-ն,փոխանցում է totalfootball.am-ը: