Գլխավոր Uncategorized Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

37
0

Շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Էրիկ Գրիգորյանը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կարևորելով անտառների դերը՝ կլիմայի փոփոխության համատեքստում» բարձրագույն հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իսպանիայի, Չիլիի, Էկվադորի, Պակիստանի, Եթովպիայի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարները։ Նախարար Էրիկ Գրիգորյանը ելույթի ընթացքում ներկայացրեց Հայաստանում իրականացվող անտառային քաղաքականության հիմնադրույթները՝ մասնավորապես նշելով, որ մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ, ինչը վերջին ժամանակահատվածում արդեն տեսանելի արդյունքների է հանգեցրել։

Կարևորելով նաև Հայաստանի կենսաբազմազանության դերը համաշխարհային էկոհամակարգերում, նախարար Գրիգորյանն ընդգծել է իր տեսակի մեջ յուրահատուկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նշանակությունը՝ հավելելով, որ դրանում առկա կեսաբազմազանությունը եզակի է ու գտնվում է հատուկ պահպանության տակ։ Նախարարը մանրամասնել է, որ արգելոցը ներառում է կենդանա և բուսատեսակներ, որոնք պահպանեվել են միայն մեր տարածաշրջանում։ Նախարար Գրիգորյանը լսարանին է ներկայացրել նաև անտառվերականգնման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքները, որոնք իրագործվում են Փարիզյան համաձայնագրի լույսի ներքո։