Գլխավոր Քաղաքական Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը. Մորգան

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը. Մորգան

12
0
ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորգանը դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել և վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ժողովրդավարական եւ կառավարման բարեփոխումների ճանապարհին:
 
«Մենք նաեւ ամրապնդում ենք տնտեսական համագործակցությունը, ինչը կնպաստի Հայաստանի կայուն եւ բարեկեցիկ ապագային: Ես ղեկավարելու եմ դեսպանատան եռանդուն թիմի աշխատանքը՝ էլ ավելի խորացնելու մեր բարեկամությունն ու համագործակցությունը:
 
Ակնկալում եմ աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով ի շահ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ժողովուրդների»,-տեսաուղերձում ասել է բրիտանացի դիվանագետը:
 
Ambassador David Moran, the UK's new Chargé d'Affaires to Armenia

“I will be leading our energetic Embassy team’s work to deepen the ongoing friendship and partnership between the UK 🇬🇧 and Armenia 🇦🇲.”🎦 Watch the video greeting introducing Ambassador David Moran, the UK's new Chargé d'Affaires to Armenia.«Ես ղեկավարելու եմ դեսպանատան եռանդուն թիմի աշխատանքը՝ է՛լ ավելի խորացնելու բարեկամությունն ու համագործակցությունը Միացյալ Թագավորության 🇬🇧 և Հայաստանի 🇦🇲 միջև»։🎦 Դիտեք Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանի տեսաուղերձը։

Geplaatst door British Embassy Yerevan op Donderdag 7 november 2019