Գլխավոր Միջազգային ՄԻԵԴ-ը վարույթ ընդունեց «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ դիմումը

ՄԻԵԴ-ը վարույթ ընդունեց «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ դիմումը

123
0

Սահմանադրական դատարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել:

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ