Գլխավոր Լուրեր ՄԻԵԴ-ն ընդունել է ՀՀ Սահմադրական դատարանի` խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը․ Aravot.am

ՄԻԵԴ-ն ընդունել է ՀՀ Սահմադրական դատարանի` խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը․ Aravot.am

47
0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը, գրում է Aravot.am-ը:

Հարցումն ուղարկվել էր 2019 թ. սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 3-ին ընդունվել է Մեծ պալատի կոլեգիայի կողմից: Հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետներ գրավոր փաստարկների ներկայացման համար՝ ներպետական դատավարության կամ այլ շահագրգիռ, այդ թվում՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից։ Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայացրած  հայցադիմումը վերաբերում է 300.1 հոդվածի  (Սահմանադրական կարգի տապալում) սահմանադրականությանը։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է ՀՀ Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, այդ թվում՝ Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ