Գլխավոր Հասարակություն Միհրան Հարությունյանի մարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել

Միհրան Հարությունյանի մարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել

15
0

Ռիոյի Օլիմպիադայի հունահռոմեական ըմբշամարտի արծաթյա մեդալի դափնեկիր Միհրան Հարությունյանը նախօրեին Սոչիում կայացած խառը մարտարվեստների մենամարտում պարտվել է ղազախստանցի Ժասուլան Ակիմժանին։   

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, երրորդ փուլի ավարտին ոտքով հարված է բաց թողել գլխին, և դատավորն արձանագրել է հայ մարզիկի պարտությունը նոկաուտով։

Մարտից հետո Միհրանն իր խոսքում զգուշացրել է երկրպագուներից մեկին։ «Այսօր ամեն ինչ ստացվել է, բացի մի բանից։ Ընկե՛ր, քո խնդիրն այսօր այստեղից դուրս գալն է։ Իմ կարծիքով՝ դու ձեռք ես բարձրացրել հորս վրա», — ասել է Հարությունյանը։

Մարտից հետո դահլիճում լարված մթնոլորտ է տիրել․ հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել։ Մրցաշարի հանդիսավարը կոչ է արել բոլոր երկրպագուներին դադարեցնել ծեծկռտուքը՝ հիշեցնելով, որ միջոցառումը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Արդյունքում ծեծկռտուքը հաջողվել է դադարեցնել։  

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ