Գլխավոր Հասարակություն Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի...

Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը. ՄԻՊ

10
0

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։ Մասնավորապես, քաղաքացիների մի մասը նշել է, որ ինքնամեկուսացված է և աշխատանքի չգնալու պատճառով չունի վճարումներ իրականացնելու բավարար միջոցներ, իսկ մյուս մասի տեղեկացմամբ՝ վճարումներ չիրականացնելու պատճառով ծառայությունների մատուցումը ջրի, էլեկտրաէներգիայի և գազի համար դադերցվում է:

Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանն ու նշե, որ հարցը երեկ առավոտյան, քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Փոխադարձ պայմանավորվածությամբ նույն հարցը բարձրացվել է նաև գրավոր ընթացակարգով:

Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համագործակցության շրջանակներում դիմողների տվյալները փոխանցվել են հանձնաժողովին՝ խնդրին արագ լուծում տալու նպատակով: Արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիների մի մասի կոմունալ ծառայությունները չեն դադարեցվել, իսկ դադարեցվածներինը վերականգնվել է:

Հանձնաժողովը ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

Այդպիսի իրավական լուծում ապահովելու պայմաններում բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջիններիս էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի մատակարարումը չի դադարեցվի: Միաժամանակ նշվում է, որ գործընթացը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից: