Գլխավոր ժամանց Միշտ քո ախպեր. Սոսո Պավլիաշվիլիի հրաժեշտի տեսաուղերձը՝ Երեւանին

Միշտ քո ախպեր. Սոսո Պավլիաշվիլիի հրաժեշտի տեսաուղերձը՝ Երեւանին

87
0

Հայաստանում գտնվող վրացի ճանաչված էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլին Ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել «Զվարթնոց» օդանավակայանից։

«Շնորհակալություն, իմ թանկագին Երեւան, ուրախության, երջանկության եւ սիրո այս երեք օրերի, նուրբ, բարի եւ արժանի հարաբերությունների համար։ Ես գնում եմ, բայց անպայման կհանդիպենք, ինչպես միշտ…»,- ասել է երգիչը հրապարակված տեսանյութում։

Նա շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպիչներին, ինչպես նաեւ անզուգական «Նավերեյ» խմբին, նշելով, որ այս երեք օրերի ընթացքում «դարձել է ավելի ուժեղ, ավելի իմաստուն»։

Իր տեսաուղերձի վերջում սիրված երգիչն ասել է, որ արդեն կարոտում է Երեւանը՝ հավելելով՝ «Всегда твой ахпер, Сосо Павлиашвили» (Միշտ քո եղբայր՝ Սոսո Պավլիաշվիլի)։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ