Գլխավոր Հասարակություն Խոշոր հրդեհ՝ ԱԺ մերձակայքում. ժամանել են մեծաթիվ հրշեջ-փրկարարներ

Խոշոր հրդեհ՝ ԱԺ մերձակայքում. ժամանել են մեծաթիվ հրշեջ-փրկարարներ

132
0

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում գտնվող Ազգային ժողովի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել և կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, որոնցից մեկը տեղում առաջին բուժուգնություն է ցուցաբերել 1 տուժած քաղաքացու, ինչից հետո վերջինը տեղափոխվել է հիվանդանոց: ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ- ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խուբը: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:

Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կրակը առաջացել: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիք է տարածվել Դեմիրճյան փակուղում առաջացած հրդեհից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: