Գլխավոր Հայաստան Միսը, կարագը, դեղորայքը դեռ չեն թանկանա

Միսը, կարագը, դեղորայքը դեռ չեն թանկանա

47
0

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո 2020–ի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ ավտոմեքենաների: Նման որոշում է կայացվել կառավարության` այսօր կայացած նիստի ժամանակ։

«647 ապրանքների մասով արտոնությունը կերկարաձգվի մինչև այս տարվա վերջ, որի արդյունքում 30 մլն դոլարով պակաս մաքսատուրք կվճարենք։ Խոսքը մսի, կարագի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի, դեղորայքի մասին է»,–նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կառավարության կայացրած որոշումը ներառում է երրորդ երկրներից ներկրվող բոլոր ապրանքները` բացառությամբ մեքենաների։