Գլխավոր Աշխարհ Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալու ծրագրերի մասին

Մխիթարյանը խոսել է «Ռոմայում» մնալու ծրագրերի մասին

18
0

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», խոստովանել է, որ ինքը վայելում է խաղը «գայլերի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ղեկավարությամբ:

«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, սակայն այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը. կարծում եմ՝ այն ինձ հարմար է:

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք շատ հարձակողական ոճով՝ փորձելով անընդհատ պահել գնդակը առջևում, և, բնականաբար, ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը:

Արդյոք կմնա՞մ Հռոմում: Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք էլ չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ, և ի՞նչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում դուք մեկ թիմում եք, որոշ ժամանակ անց՝ մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- գրում The Times-ը: